Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/11/2021
share

«Պատասխանատու» հանքարդյունաբերության հետևանքները Հայաստանի մարզերում

Նոյեմբերի 16-18-ը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից ՀՀ Լոռու և Արագածոտնի մարզերում կազմակերպվել էր «Իրազեկում հանուն շրջակա միջավայրի» մեդիա արշավ, որին մասնակցում էին բնապահպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, փորձագետներ ՀՀ Սյունիքի, Արարատի մարզերից և Երևանից: Արշավի ընթացքում մասնակիցները ծանոթացան Թուխմանուկի, Արմանիսի, Ախթալայի, Թեղուտի հանքավայրերին, պոչամբարներին, թափոնակույտերին, որոնք եգիպտական բուրգեր էին հիշեցնում։ Մեդիա արշավի մասնակիցները հանդիպեցին նաև հանքարդյունաբերության ազդակիր համայնքների բնակիչների հետ, ծանոթացած այնտեղ տիրող աղետալի իրավիճակին։ «Պատասխանատու» հանքարդյունաբերության պատճառով այդտեղի գյուղացիությունը թշվառության է մատնված։
  Արշավը ամփոփվեց Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի տարածքում՝ բնապահպանական, առողջապահական հարցերի քննարկմամբ: Խնդիրները բոլոր մարզերում գրեթե նույնն է՝ հանքերը շահագործվում են օրենսդրական մի շարք խախտումներով, արդյունքում՝ աղտոտված բնություն, թունավոր նյութերի բացթողում շրջակա միջավայր, կորսված գյուղատնտեսական նշանակության հողեր:
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքով բնության մեջ են բաց թողնվում ծանր մետաղներ, թունավոր նյութեր, որոնք վտանգ են ստեղծում շրջակա միջավայրի և շրջակա գյուղերի բնակիչների համար:
Բնակիչների հաղորդմամբ՝ հանքերը մեծ վնասներ են հասցրել գյուղատնտեսությանը: Քանի որ ոռոգման ջրի մեջ է խառնվում պոչամբարներից դուրս մղված թունավոր նյութերը, գյուղմթերքը հնարավոր չի լինում իրացնել շուկայում: Բացի այդ, հանքարդյունաբերական համայնքներում մեկ այլ խնդիր է հանքերի փակումը: Քանի որ նշված համայնքներում տնտեսության այլընտրանքային ճյուղերը զարգացած չեն առաջ է գալիս աշխատատեղերի խնդիր, այդ է պատճառը, որ բնակիչներն արտագաղթում են:
Մեդիա արշավի մասնակիցները դիտարկեցին Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող պոչամբարները: «Նազիկ» պոչամբարը համարվում է ռուկուլտիվացված, սակայն չունենալով վերին շերտ, չծածկված պոչերը տեղումների հետ միասին խառնվում են Ախթալա գետին: Մեծ Այրում գյուղի տարածքում է գտնվում «Նահատակ» պոչամբարը, որը վերաշահագործվել է 2010 թ. և շարունակաբար ընդլայնվում է: Պոչամբարից ընդամնենը 50-100 մ հեռավորության վրա են գտնվում բնակելի տները, որոնց բնակիչների առողջությունը ամենօրյա ռեժիմով վտանգվում է:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի խոսքով՝ «Հանքարդյունաբերության վնասները կրած համայնքները ծանր վիճակում են: Որտեղ մտնում ենք թշվառություն է, քանդված տներ, լքված տներ, աղտոտված այգիներ, չորացած ծառեր:Ի՞նչ են թողում հանքարդյունաբերողները: Մի գյուղ չեն կարողանում պատշաճ ձևի պահել, ոնց որ միջնադար լինի: Էս գյուղերը մեռած գյուղեր են: Եթե պատերազմում կորցրած հողերը էլի կարող ենք հետ բերել, էս հողերը 500-600 տարի չեն կարողանալու վերականգնել, սրանք ընդմիշտ կորցրած հողեր են»:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքարդյունաբերական համայնքերի բնակիչների օրգանիզմներում կապարի, մկնդեղի բարձր քանակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի նորման տասնյակ անգամներ:
Ամփոփելով մեդիա արշավը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը նշեց․ «Մարդիկ պետք է պահանջատեր լինեն ոչ թե սոցիալական աջակցություն ստանալու առումով, այլ խնդիրների լուծման: Այդ յպահանջները պետք է հետևյալը լինեն՝ Մեծ Այրումում պոչամբարը պետք է ռեկուլտիվացվի, Ալավերդիում և այլ ազդակիր համայնքներում պետք է կատարվի բնակիչների առողջապահական ապահովագրություն այլընտրանքային զարգացման հնարավությունների ստեղծվեն։ Այս պայմանները ազդակիր համայնքների բնակիչները և ՏԻՄ-երը արդեն դնում են հանքարդյունաբերող ընկերության առջև»:
«Նահատակ» պոչամբարի մոտ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Օլեգ Դուրգալյանը նշեց․«Հայաստանում չպետք է նոր հանք բացվի, մինչև եղած խնդիրները չլուծվեն, մինչև օրենսդրական դաշտը չբարելավվի։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական աղբյուր չպետք է դիտարկել, քանի որ դրանք սպառվող ռեսուրսներ են և վնասակար հետք են թողնում բնության և մարդկանց առողջության վրա: ՀՀ տնտեսության զարգացման համար պետք է փնտրել այլընտրանքային ճանապարհներ, որոնք անվտանգ են և հուսալի»:

www.cvmedia.am

Քաղաքացիական լրագրող Լուսինե Գասպարյան

4

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook